Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ֆարմացևտ պրակտիկ 11-12.2007 (8-9)

Հայաստանի բժիշկ-ուսանողների գիտական ասոցիացիա

Հայաստանի բժիշկ-ուսանողների գիտական ասոցիացիա

Հայաստանի բժիշկ-ուսանողների գիտական ասոցիացիան` (ՀԲՈՒԳԱ) հիմնադրվել է 1991 թ., իսկ արդեն 1994-ին պաշտոնապես գրանցվել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության կողմից:` որպես հասարակական կազմակերպություն:

 

ՀԲԳՈՒԱ իրականացրել և իրականացնում է առողջապահական, տեղեկատվական, կրթական և ուսուցողական բազմաբնույթ ծրագրեր, որոնք ֆինանսավորվում են միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից (ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալություն, Ընդդեմ ՁԻԱՀ-ի, մալարիայի և տուբերկուլյոզի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամ և այլն) Ծրագրերն իրագործում են փորձառու մասնագետները, որոնք մասնակցել են բազմաթիվ սեմինարների, գիտաժողովների և ուսումնավարժանքների: ՀԲՈՒԳԱ առաջինն էր հասարակական կազմակերպությունների շարքում, որ 1999 թ. իրականացրեց ընդդեմ ՁԻԱՀ-ի տեղեկատվական, կրթական քարոզարշավ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ` իրականացնելով տարբեր բնույթի հանրային միջոցառումներ, այդ թվում`` Վառվող մոմերիՙ ակցիա` ի հիշատակ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից մահացածների:

 

Հայաստանի բժիշկ-ուսանողների գիտական ասոցիացիաԱյժմ ՀԲՈՒԳԱ, սերտորեն համագործակցելով ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ''Հարավային Կովկասում երիտասարդության վերարտադրողական առողջությանն ուղղված նախաձեռնություն" տարածաշրջանային ծրագրի հետ, վերջինիս շրջանակներում իրականացնում է ''Հայաստանում պահպանակների հանրային մարքեթինգ և երիտասարդության համար վերարտադրողական առողջության կրթական քարոզարշավների նախաձեռնությունը"` իր ակտիվ ներդրումն ունենալով վերարտադրողական առողջության խնդրի լուծման գործում: ՀԲՈՒԳԱ այն եզակի կազմակերպությունն է, որը 2002 թ. ի վեր Հայաստանում իրականացնում է պահպանակների հանրային մարքեթինգ` նպատակ ունենալով բնակչությանը մատչելի գնով որակյալ պահպանակ ապահովել: Սա խթանում է պահպանակների օգտագործումը, ինչպես նաև նպաստում է անվտանգ սեռական հարաբերությունների վերաբերյալ գիտելիքների աճին և կրճատում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և անցանկալի հղիությունների թիվը: ''Պահպանակների հանրային մարքեթինգ" ծրագրի շրջանակներում ՀԲՈՒԳԱ 2004 թ. մասնակցել է Թայլանդում կայացած ՁԻԱՀ-ի Համաշխարհային XV գիտաժողովին, որտեղ հատկացվել էր ցուցասրահ` կազմակերպության ծրագրերը մանրամասն ներկայացնելու համար: Ի դեպ, ՀԲՈՒԳԱ այս գիտաժողովում Հայաստանը ներկայացնող միակ հասարակական կազմակերպությունն էր: 2006 թ. կազմակերպությունը մասնակցել է Կանադայում կայացած ՁԻԱՀ-ի Համաշխարհային համաժողովին` կրկին հանդիսանալով հայաստանյան միակ հասարակական կազմակերպությունը:

 

Հարավային Կովկասում երիտասարդության վերարտադրողական առողջությանն ուղղված նախաձեռնությունՙ ծրագիրը մեկնարկել է 2006 թ.: Այն նպատակ ունի սեմինարների և հանրային քննարկումների միջոցով բարձրացնել երիտասարդության վերարտադրողական խնդրի և իրավունքի վերաբերյալ գիտելիքի մակարդակը, ձևավորել անվտանգ սեռական վարքագիծ և ՀՀ տարածքում ստեղծել կաբինետներ, որտեղ երիտասարդներին կտրամադրվի անվճար խորհրդատվություն և ծառայություն: Ծրագրի շրջանակներում ՀԲՈՒԳԱ ակտիվ կերպով համագործակցում է երիտասարդության հետ առնչվող բոլոր կազմակերպությունների հետ, որոնց թվում են ինտերնետ ակումբները, ռեստորանները, սպորտային ակումբները, գեղեցկության սրահները և այլն` վերջիններիս տրամադրելով կրթական և տեղեկատվական նյութեր: Ծրագրի մեջ ընդգրկված են նաև տեղական ինքնակառավարման մարմինների և առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, ուսուցիչներ և բժիշկներ, որոնց իրազեկման մակարդակի բարձրացումը կնպաստի ծրագրի հետագա արդյունավետ իրագործմանը:

 

2004 թ. ՀԲՈՒԳԱ նախագահը, հանդես գալով որպես հասարակական կառույցի ներկայացուցիչ, ստորագրել է ՁԻԱՀ-ի, մալարիայի և տուբերկուլյոզի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամիՙ և Հայաստանի միջև համաձայնագիրը, ըստ որի ՀԲՈՒԳԱ իրականացրել է երկու ծրագիր` ''ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման կանխարգելման" կրթական ծրագիրը և ''՚Ընդդեմ ՁԻԱՀ-ի" ակցիան:

 

Հայաստանի բժիշկ-ուսանողների գիտական ասոցիացիա"ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման կանխարգելման" կրթական ծրագրի ընդհանուր նպատակն էր Հայաստանի միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող դեռահասների և երիտասարդների շրջանում նվազեցնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածումը: Ծրագրի շնորհիվ միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսուցիչների և դասախոսների վարժանքների միջոցով բարձրացվել է VIII-X դասարանցիների և բուհերի I-II կուրսերի ուսանողների իրազեկության մակարդակը ՄԻԱՎ վարակի, ինչպես նաև սեռավարակների փոխանցման ուղիների և կանխարգելման միջոցների վերաբերյալ: Ծրագիրը խթան է հանդիսացել երիտասարդների շրջանում անվտանգ սեռական վարքագծի ձևավորմանը, քարոզվել է պահպանակների օգտագործումը սեռական հարաբերությունների ընթացքում: Ծրագիրն իրականացվել է VIII-X դասարաններում դասավանդող ուսուցիչների և բուհերի I-II կուրսերում դասավանդող դասախոսների վարժանքների միջոցով: Վարժանքներին մասնակցող ուսուցիչների և դասախոսների համար մշակվել և տպագրվել են կրթական նյութեր, որոնք ներառում են մոտ 2 հազ. օրինակ մեթոդական, կրթական ձեռնարկներ` "Դասընթաց քոլեջների և բուհերի սովորողների համար", "Դասընթաց հանրակրթական դպրոցների VII-IX դասարանների աշակերտների համար'' և 1800 ցուցանակների հավաքածու: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են 60 սեմինար-դասընթացներ` կրթելով 1147 ուսումնական հաստատություններից 1800 ուսուցիչներ և դասախոսներ:

 

Ընդդեմ ՁԻԱՀ-ի ակցիա ծրագրի ընդհանուր նպատակն էր կանխել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածումը Հայաստանում, ավելացնել ՄԻԱՎ-ի փոխանցման, կանխարգելման ուղիների վերաբերյալ գիտելիքները և ձևավորել հանդուրժողական վերաբերմունք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակվածների նկատմամբ: Ծրագիրն իրականացվել է ակցիաների միջոցով, որոնք տեղի են ունեցել Երևանում և ՀՀ 3 մարզերում (Գեղարքունիք, Լոռի, Սյունիք): Ակցիաների համար ուղերձները և նշանաբանները մշակվել են բնակչության հետ կատարված նպատակային քննարկման խմբերի գնահատումների համաձայն, ուստի ակցիաները կազմակերպվել են համերգներ հայտնի հայ աստղերի մասնակցությամբ, ուրախների և հնարամիտների ակումբների, թոք-շոուների և ժամանակակից օպերայի տեսքով: Ընդհանուր առմամբ իրականացվել է 20 ակցիա, որոնցից 8-ը` նախատեսված ընդհանուր բնակչության, իսկ 12-ը` երիտասարդության համար: Իրազեկությունն իրականացվել է նաև տեղական և մարզային 12 թերթերում տպագրված հոդվածների միջոցով: Հոդվածների թեմատիկ համատեքստը որոշվել է` հաշվի առնելով թիրախային բնակչության կարիքները: Մշակվել է նաև թեմատիկ վեբ-կայք հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, ինչը նպաստել է երիտասարդությանը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություն ստանալուն:

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 11-12-2007 (8-9)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ